Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Զգույշ եղեք, այդ ամենը գովազդվում է ֆեյսբուքյան տիրույթում

Զգույշ եղեք, այդ ամենը գովազդվում է ֆեյսբուքյան տիրույթում
07.05.2025 | 20:43

Համացանցում վաճառվում են գրքեր, որոնք կապ ունեն սև մոգության հետ։

Սիրելիներ, անգամ չփորձեք մտածել, որ կարելի է հետաքրքրության համար կարդալ այդ գրքերը։

Երբեք մոտ չգնաք այդպիսի գրքերին, քանզի մոգությունը դևերի հետ շփման միջոց է։

Կարող եք խիստ պատուհասվել և անգամ դիվահարվել։ Գրքերի վրա նկարված են` պենտագրամաներ, հուր, դևեր, հրեշտականման կերպարներ և կախարդության հետ կապ ունեցող առարկաներ։

Զգույշ եղեք, այդ ամենը գովազդվում է ֆեյսբուքյան տիրույթում։

«Սուրբ Հարության Տաճարի» ՖԲ էջից

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ